top of page
Search

Նորաձևության, հագուստի արտադրության ոլորտի ՓՄՁ-ներ

  • mail43058
  • Aug 21, 2024
  • 1 min read

Լավ հնարավորություն 2025թ․-ի հունվարի 18-20-ը միանալ ճանաչողական այցին` մասնակցելով Who’s Next և Salon de la Lingerie միջազգային առևտրային ցուցահանդեսներին որպես այցելուներ:


Այցը կօգնի ծանոթանալ ԵՄ շուկայի վերջին միտումներին ու առանձնահատկություններին, հանդիպել նորաձևության ոլորտի հիմնական խաղացողներին, ընդլայնել համագործակցության ցանցը, գործընկերների հետ կապեր հաստատել:


Ճանաչողական այցը նախատեսված է հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում արտահանման պատրաստ ՓՄՁ-ների համար:


Գրանցվեք` մինչև 2024 թ․-ի սեպտեմբերի 15-ը bit.ly/3Xc0GGz  


Ճանաչողական այցը նախատեսվում է անցկացնել Who’s Next and Salon de la Lingerie Interfiliere, Paris (https://whosnext.com/en) միջազգային առևտրային ցուցահանդեսի շրջանակներում՝ 2025թ․ հունվարի 18-20-ին Փարիզում:


Who’s Next-ը նորաձևության ոլորտի առաջատար մասնագիտացված առևտրային ցուցահանդես է, որը ներգրավում է գնորդների ամբողջ աշխարհից, տարեկան կազմակերպվում է 2 անգամ: 50,000 այցելուներ/գնորդներ, ավելի քան 100 տարբեր երկրներից ժամանած բրենդները, լրագրողները և ոլորտի մասնագետներ միավորվում են՝ բացահայտելու և սահմանելու յուրաքանչյուր սեզոնի միտումները: Միևնույն վայրում գործում է նաև ներքնազգեստի սրահը (https://whosnext.com/.../salon-international-de-la-lingerie), որը ներկայացնում է տնային հագուստի, ներքնազգեստի, լողազգեստի և սպորտային հագուստի միջազգային բրենդներին ու դիզայներներին, ինչպես նաև անհրաժեշտ հումքի, նյութերի, աքսեսուարների մատակարարներին։


Մասնակցության պայմանները.


Ընտրությունը հիմնված է ՓՄՁ-ների արտահանման կարողությունների և աճի ներուժի գնահատման հիման վրա: Առաջնահերթություն կտրվի այն ՓՄՁ-ներին, որոնք մասնակցել են 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ելակետային հետազոտությանը:


Գրանցման հղում:


Ծրագիրը կֆինանսավորի այցելության հետ կապված հետևյալ ծախսերը՝ վերապատրաստում, ուղղորդում, մասնակի ճամփորդական ծախսեր, երկրի ներսում փոխադրումը: Մասնակիցները պետք է հոգան վիզայի ծախսերը, ճամփորդական ծախսերը մասնակիորեն (կացարան կամ թռիչքի տոմս) և այլ տեղական ծախսեր:

 
 
 

Comments


bottom of page