Հայէկոնոմբանկն Ասիական զարգացման բանկի կողմից արժանացել է «Գենդերային չեմպիոն» մրցանակին
- mail43058
- Sep 11, 2024
- 1 min read

«Տեւական ժամանակ է, ինչ բանկն իր ռազմավարության առանցքում է պահում կանանց ներգրավվածությունը թե կազմակերպության ներսում վերջիններիս առաջընթացի ապահովման առումով եւ թե կին ձեռներեցների վարկավորման գործընթացում:
Սկսած 2018 թվականից՝ բանկը կանանց աջակցման ծրագրերի համար միջազգային գործընկերներից ներգրավել է ավելի քան $65 միլիոնին համարժեք ռեսուրս, որը բիզնեսի ֆինանսավորմանը զուգահեռ, ուղեկցվել է տեխնիկական աջակցության տրամադրմամբ՝ միտված նաեւ կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հաջողված ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայէկոնոմբանկից հիշեցնում են, որ կանանց մասնաբաժինը բանկի ընդհանուր աշխատակիցների կազմում մոտ 65% է, որից մոտ 15%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն:




Comments