«Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության» համաժողով
- mail43058
- Jan 29, 2024
- 1 min read

Հունվարի 26-ին Անի Գրանդ հյուրանոցում «Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության» համաժողովի շրջանակներում միության անդամ կազմակրեպություններ ներկայացրել էին իրենց պրոդուկտները։ Այն իրոք հետաքրքրեց կանանց համայնքին։
«Բնատուր» ընկերությունը ցուցադրեց հայաստանյան բնական հումքից պատրաստված կոսմետիկան և խնամքի միջոցները։
Լուսինե Խաչատրյանը ներկայացրեց իր գեղեցիկ և չկրկնող ձեռքի աշխատանքները, որոշները ստեղծված էին ունիկալ տեխնոլոգիայի կիրառմամբ։
«Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Լյուսյա Մեհրաբյանը ներկայացրեց երկար տարիներ շարունակ հրապարակվող «Էկոամսագրի» տարբեր հրատարակումները և իր հեղինակած գրքերը։
«Մանչ Միսակի» ընկերությունը ցուցադրեց իր յուրահատուկ հագուստները, որոնք աչքի են ընկնում հատուկ դիզայներական մոտեցմամբ։
«Մինեհ» ընկերությունը, որը զբաղվում է հատուկ տպագրությամբ, ներկայացրեց իրենց նոր հեղինակային ապրանքատեսակը` ինտելեկտուալ խաղեր փոքր և միջին տարիքի երեխաների համար։
«Բնատուր» և «Մինեհ» ընկերությունները միացան Կին գործատուների միությանը, ինչի համար շատ ուրախ ենք և ողջունում ենք նրանց մեր կազմում։
Շնորհակալ ենք ցուցադրության բոլոր մասնակիցներին միջոցառումը ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար։






















Comments