Գրանցում համաժողովի կայքում` ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսությանը մասնակցելու նպատակով
- mail43058
- Sep 12, 2024
- 1 min read

ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության հարգելի՛ մասնկիցներ,
Գործարկվել է ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի կայքը` https://forum.eaeunion.org Համաժողովի շրջանակներում տեղի ունենալիք ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսությանը մասնակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է գրանցվել նաև այդ կայքում` վերևի աջ հատվածի մասնակցության կոճակը սեղմելով: Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պայմանավորված` հարկավոր է նաև ներբեռնել լուսանկար և անձնագրի թվային պատճենը` անվանաքարտ (բեյջ) պատրաստելու նպատակով:
Խնդրում ենք նաև, քննության առնելով ԵՏՀ կից նյութերը, ընտրել ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության ճյուղային կլոր սեղաներից մեկը և այդ մասին տեղեկացնել n.karaseva@eecommission.org էլ. հասցեով (ռուսերեն նշելով` ազգանուն, անուն, հայրանուն, կազմակերպություն, պաշտոն):
Ի դեպ, գրանցվելով համաժողովի կայքում, դուք հնարավորություն կունենաք ցանկության պարագայում նաև մասնակցել ծրագրում մատնանշված այլ նիստերի:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտներով`
Карасева Наталья Станиславовна, советник отдела аналитики и взаимодействия с деловым сообществом Департамента торговой политики ЕЭК: n.karaseva@eecommission.org Tel./WhatsApp: +7 915 025-60-32




Comments