top of page
Search

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)  շարունակում է աջակցել գործարար կանանց և խթանել Հայաստանում գինեգործության զարգացումը:

  • mail43058
  • May 27, 2024
  • 1 min read

 Այս առաքելության շրջանակում, ուրախ ենք հայտնել, որ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շնորհիվ Հայաստանի գինեգործ կանանց 11-հոգանոց պատվիրակությունը մեկնել է  Պորտուգալիայի Պորտո քաղաք՝ մասնակցելու Women in Wine Expo 2024 – WIWE ցուցահանդեսին։


Բացի այդ, կազմակերպվել են մասնագիտական այցեր Պորտոյի մառաններ՝ կին գինեգործների հմտությունները գինեգործության ոլորտում հզորացնելու նպատակով։ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է «Բացահայտելով գինու ճանապարհը․ մշակութային կամուրջներ ու ոգեշնչող ճամփորդություններ» շնորհանդեսը՝ մատնանշելով Հայաստանի գինեգործության և զբոսաշրջության վերածնունդը: Միջոցառման ժամանակ Մարիամ Սաղաթելյանը ներկայացրել է նաև հայկական գինիները։ Մարիամը գինեգործության ոլորտում մեծ փորձ ունի, գիտի բազմաթիվ պատմություններ Հայաստանի խաղողագործական հարուստ ժառանգությունից:


Կայուն զարգացման մասին քննարկումներից մինչև գինու դինամիկ համտեսներ, World of Wine – the Cultural District միջոցառումը հնարավորություն է տալիս ներկայացնել կանանց ստեղծած գինիները և ընդգծել կին գինեգործների դերակատարությունը ոլորտի զարգացման գործում։


Մասնակիցները հնարավորություն են ունեցել համտեսել գինիներ Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից, Իտալիայից և իհարկե Հայաստանից:



 
 
 

Comments


bottom of page