top of page
Search

Գենդերային թեման նաեւ ԿԳՄ ուսումնասիրության շրջանակներում է, եւ համահունչ է այս Ծրագրի հետ

  • mail43058
  • Nov 20, 2023
  • 1 min read

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ, Ծաղկաձորում հոկտեմբերի 12-14-ը և նոյեմբերի 2-4-ը կազմակերպել էր «Գենդերային հավասարությունը ժամանակակից առաջնորդության և քաղաքականության մշակման համատեքստում» վերապատրաստման երկու դասընթաց ՀՀ կին պատգամավորների և քաղաքական կուսակցությունների կին անդամների համար։


Վերապատրաստման դասընթացների նպատակը Ազգային Ժողովի կին պատգամավորների և քաղաքական կուսակցությունների կին անդամներին գենդերազգայուն առաջնորդության, գենդերային ուղղորդման /մեյնսթրիմինգի/, և գենդերազգայուն բյուջետավորման մասին գիտելիքներ և հմտություններ փոխանցելն էր։

Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվեցին նաև գենդերային հավասարության, ներառական հաղորդակցության և ժամանակակից առաջնորդության առաձնահատկություններն ու զարգացման միտումները։


ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը շարունակելու է վերապատրաստման դասընթացների շարքը՝ քաղաքացիական ծառայողներին փոխանցելով գիտելիքներ և հմտություններ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ Հայաստանում» թեմայի վերաբերյալ։


«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։


«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականցվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։



 
 
 

Comments


bottom of page