top of page
Search

«Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

  • Writer: Arman Barseghyan
    Arman Barseghyan
  • Aug 17, 2023
  • 1 min read

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 17-ին հյուրընկալվեց Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ուղղությունների շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչների խումբը՝ Մոսկվա քաղաքի գործարարների իրավունքների պաշտպանության գծով հանձնակատար Տատյանա Մինաևայի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին և կարևորելով համանման հանդիպումները՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության ուղղությունները, գործարարների շահերի պաշտպանության առանձնահատկությունները, համանման այլ հասարակական կառույցների հետ համագործակցության և գործադիր ու օրենսդիր իշխանությունների հետ երկխոսության գործող հարթակները։

Տատյանա Մինաևան հանգամանալի ներկայացրեց գործարարների իրավունքների պաշտպանի ինստիտուտի օրենսդրական հիմքերը, գործունեության մեխանիզմները, ձևավորված իրավաբանական և փորձագիտական կառույցների աշխատանքը, օրինաստեղծ գործընթացում կառուցի ունեցած դերակատարությունը։ Նրա խոսքով՝ կառոյցին հաջողվում է ի մի բերել տնտեսության տարբեր ճյուղերում գործարարներին հուզող խնդիրները, իրականացնել փորձագիտական վերլուծություն, մշակել համապատասխան գործուն լուծումներ և առաջադրել պետական պատկան մարմիններին՝ խնդիրներին կարգավորումներ տալու նպատակով։


Ռեստորանային բիզնեսի ոլորտում հանրային հանձնակատար, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Միրոնովը ներկայացրեց իրենց բնագավառում իրականացրած մի շարք նախաձեռնություններ ու դրանց առաջմղման գործիքակազմը, որոնց կենսագործման պարագայում ոլորտում աննախադեպ աճ է արձանագրվել։ Որպես հաջողված մասնավոր օրինակ նա բերեց ռեստորանային գործունեությունն ԱԱՀ-ից ազատելու նախադեպը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների, բեռնափոխադրումների, շինարարության, առևտրային ցանցերի ոլորտներում հասարակական կառույցների գործունեության և գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի հետ դրանց սերտ համագործակցության արդյունավետությունից խոսեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման գծով հանրային հանձնակատար Վիտալի Արբուզովը, Բեռնատար տրանսպորտի և միջտարածաշրջանային բեռնափոխադրումների զարգացման հարցերով հանձնակատարի հանրային ընդունելության գրասենյակի ղեկավար Եկատերինա Երյոմինան, «GSL INVEST» կառավարող ընկերության կառավարիչ գործընկեր Էդուարդ Բուգրովը, Առևտրային անշարժ գույքի ինդուստրիայի և վարձակալության հարցերով հանձնակատարի հանրային ընդունելության գրասենյակի ղեկավար, Ռուսաստանի առևտրի կենտրոնների միության նախագահ Օլեգ Կլիմով։

Հանդիպման ավարտին Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց «Բիզնեսի կանայք» համառուսաստանյան ՀԿ-ի Մոսկվայի տարածաշրջանային բաժանմունքի ու Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության միջև։

 
 
 

Comments


bottom of page